Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասի ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը.
2) 1.1-ին մասի 4-րդ ենթակետը «աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ փոխառության դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված տոկոսային եկամտի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով, եթե վերջին(ներ)ս գործունեություն է (են) իրականացնում շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
Սույն մասով նախատեսված ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: