Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 18 ՄԱՅԻՍԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 56-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 մայիսի 2015 թ.

ք. Երևան թիվ 56-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԹԻՎԻ ԿՈՆՏԵՆՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով լիցենզիան վերաձևակերպելու մասին «ԹԻՎԻ ԿՈՆՏԵՆՏ» ՍՊ ընկերության 2015 թվականի մայիսի 14-ի դիմումը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Վերաձևակերպել «ԹԻՎԻ ԿՈՆՏԵՆՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 202 լիցենզիան:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԹԻՎԻ ԿՈՆՏԵՆՏ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։