Հոդված 1
Հոդված 1.
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի և 3-րդ մասի 5-րդ կետի «58,35» թիվը փոխարինել «115.0» թվով.
2) 3-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. սույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 6-րդ կետով նախատեսված ժամկետներում թույլ են տվել նույն կետով նախատեսված՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման երրորդ դեպք՝ խախտումն արձանագրելու օրվանից մինչև խախտումը կատարելու օրացուցային տարվան հաջորդող մեկ տարին լրանալը.»: