Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը «ցույց տալու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից սույն օրենքով սահմանված ապրանքների ձեռք բերման ծախսերի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով նվազեցումներն ավելի կատարելու» բառերով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով տուգանքը չի կիրառվում, եթե կատարվող վերահաշվարկների արդյունքում սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությանը համապատասխան՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը չի գերազանցում շրջանառության հարկ վճարողի կողմից այդ գործունեության մասով հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը:».
2) 3.1-ին մասը և 4-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: