ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2015 թվականի N 460-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում քարանձավների` զբոսաշրջության նպատակով օգտագործելու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հունիսի 3-ի N 460-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Մուսոյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ
Ա. Մուրադյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ
Ս. Բալոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ
Տ. Կարապետյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Շահինյան - «Անձավագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Դավթյան - «Անձավագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Գ. Գրիգորյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
Բ. Գասպարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)
Ա. Մալխասյան - Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ծրագրի համակարգող (համաձայնությամբ)
Կ. Դավոյան - Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - «Հայ զբոսավարների Գիլդիա» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան