ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 465-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության, Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետեր` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերով պահանջի իրավունքները Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելու գործընթացը նախապատրաստելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հունիսի 4-ի N 465-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Բ. Գյուլումյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ա. Վարդանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ
Բ. Ղազինյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
Մ. Եղիազարյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության բանկային համակարգի կարգավորման բաժնի պետ (համաձայնությամբ)
Ռ. Սաղաթելյան - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Կ. Պողոսյան - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսական հարցերով (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան