Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2015 թվականի N 336-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի ապրիլի 27-29-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Վաչե Գաբրիելյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Սուրեն Կարայանինը և Ռաֆայել Ավետիսյանինը համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(1-ին կետը լրաց. 12.05.15 N 372-Ա)

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 30

Երևան

.

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 30-ի N 336-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-29-Ը ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (պատվիրակության ղեկավար)

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Կարայան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ

Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ

Ռ. Ավետիսյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։