Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 991-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-07-04-ից մինչև 2026-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-08-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2015 թվականի N 670-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 991-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 991-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման վերնագրում «քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Ոստիկանության ծառայողին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան: Եթե ոստիկանության ծառայողի կոչումն ավելի բարձր է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից, ապա շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճան:».

3) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը «քան հինգ տարի հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի և պայմանների 2.1-ին կետով նախատեսված դեպքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։