ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 497-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) շենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքն ու խնդիրներն ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ընկերության խորհրդին տրամադրել եզրակացություն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի կառուցման շինարարական աշխատանքների առաջին փուլի ծավալների վերաբերյալ, խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարության և ֆինանսավորման ծավալների վերաբերյալ ամփոփ տեղեկանք.
2) ընկերության խորհրդին ներկայացնել առաջարկություններ շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ժամկետների երկարաձգման մասին.
3) ընկերության խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարական-նախագծային փաստաթղթերի փոփոխության հիմքով կազմված ծավալների համադրման ցանկը և փոփոխված ծավալաթերթ-նախահաշիվը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հունիսի 10-ի N 497-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Միրիջանյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Տ. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ
Մ. Սարիբեկյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության շինարարարական ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ
Բ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության գլխավոր մասնագետ
Մ. Դանիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության առաջատար մասնագետ
Գ. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի առաջատար մասնագետ
Դ. Մելիք-Նուբարյան - ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող վարկային ծրագրի «Հիվանդանոցային համակարգի օպտիմալացում» բաղադրիչի համակարգող
Ա. Միրզոյան - ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ճարտարապետ (շինարարական աշխատանքների համակարգման մասնագետ)
Ա. Որսկանյան - «Այգեձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն ( համաձայնությամբ )
Գ. Ոսկանյան - «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեխնիկական հսկողության ինժեներ (համաձայնությամբ )
Հ. Հարությունյան - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետրիական ընկերության տեխնիկական վերահսկիչ (համաձայնությամբ)
Ա. Ալեքսանյան - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերահսկիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան