ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 43.2
Հոդված 43.2.
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվ (այդ թվում` ճշգրտող հարկային հաշիվ) դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:
(43.2-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-203-Ն, խմբ. 19.11.14 ՀՕ-186-Ն)