Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815235

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

8 հունիսի 2015 թ. թիվ 366-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը.

Հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի ապրիլի 13-ի «Շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը հաստատելու մասին» N 220-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.

1. Հրամանի հավելվածով հաստատված ցանկում լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.

3.25 Հեռախոսակապի ծառայություններ 3.25.1 Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն

3.25.2 Շարժական հեռախոսակապի ծառայություն

3.25.3 Հեռախոսակապի այլ ծառայություններ

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Գ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։