Գլուխ 2 · ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Հոդված 7. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 7. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկներն իրավասու են անհատական տվյալներ մշակել միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները պարտավոր են ապահովել իրենց կողմից մշակվող անհատական տվյալների հավաստիությունը:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների` անհատական տվյալները միմյանց փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: