Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2015 թվականի N 627-Ա

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին և 35-րդ հոդվածին ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված խաղալիքների փորձարկման լաբորատորիան` 33,500.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել և ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի (բաժին` 04, խումբ` 01, դաս` 01, ծրագիր` 14) շրջանակներում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված` 13,430.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ծծմբի վերլուծիչ լաբորատոր սարքը ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ներդրումը «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

4. Սահմանել, որ սույն որոշումից բխող ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը կատարվելու են «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։