Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2012 թվականի N 761-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 18.06.15 N 641-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունիսի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 761-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/

արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ)

1 2 3 4 5 6 7

1. 8514 Ավտոմատ սարքավորում` սապֆիրի մոնոկրիստալ աճեցնելու համար NIKA M60 (քանդված վիճակում, առանց ջերմային հանգույցի) հատ 19 ՌԴ 1596000000

2. 8514 Գարնիսաժային վառարան հատ 1 Չինաստան 194000000

3. 8415 Չիլեր հատ 2 Չինաստան 38960000

4. 9024 Ռենտգենային սարքավորում` բյուրեղների մեխանիկական հատկությունները որոշելու համար հատ 4 Չինաստան 224000000

5. 8419 Հովացման աշտարակ (գրադիրնյա) հատ 4 Թուրքիա 109000000

6. 8419 Ջերմափոխանակիչ հատ 6 Թուրքիա 79200000

7. 8413 Պոմպակայան հատ 4 Թուրքիա 66800000

8. 8426 Ձողակառույց կռունկներ (կռան բալկա, քանդված վիճակում) հատ 2 ՌԴ 114800000

9. 8514 Սապֆիրի մոնոկրիստալ (կորունդ) աճեցնելու վակուումային վառարանի ջերմային հանգույց հատ 30 Չինաստան 840000000

10. 8537 Էլ. բաշխիչ վահանակ հատ 35 Թուրքիա 274259200

11. 8504 Անխափան սնուցման սարք հատ 3 Թուրքիա 156384800

12. 8536 Բաշխիչ հաղորդաձող (քանդված վիճակում) կգ 18000 Թուրքիա 133860000

13. 8464 Մետաղալարային կտրող մեքենա` միներալ կորունդների համար հատ 1 Շվեյցարիա, Գերմանիա 200000000

14. 8421 Ուլտրաֆիլտր հատ 5 Թուրքիա, Շվեդիա 148000000

15. 8427 Ամբարձիչ սարքավորումներ հատ 10 ԱՄԷ, Չինաստան 16000000

16. 7308 Մալուխի ցինկապատ ուղետար կգ 4000 Թուրքիա 12800000

17. 3917 Պլաստմասսայե խողովակներ և կցամասեր կգ 1000 Թուրքիա 41000000

Ընդամենը 4245064000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։