«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2015 թ.
ք. Երևան N 612-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման» մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կ. Ճշմարիտյան
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
11 մայիսի 2015 թ. N 612-Ն հրամանի
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետի համաձայն:
2. Մեթոդական ուղեցույցով սահմանվում են «Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետների կատարած գործունեության լիարժեքություն» չափորոշչի (այսուհետ` Չափորոշիչ) գնահատման հիմնական ենթաչափորոշիչներն ու գնահատման միավորները: Յուրաքանչյուր ենթաչափորոշչի առավելագույն գնահատականը սահմանվում է համաձայն աղյուսակ 1-ի:
3. Չափորոշչի առավելագույն գնահատականը 10 միավոր է, որն առանձին ենթաչափորոշիչների գնահատականների հանրագումար է:
4. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Որոշման հավելված N 1-ի 11-րդ կետի համաձայն, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված հաշվետվությունը ստանալուց հետո 4-օրյա ժամկետում ուսումնասիրում է այն և դրա վերաբերյալ իր եզրակացությունը քննարկում է մարզպետի հետ:
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված հաշվետվությունը ստանալուց հետո, 7-օրյա ժամկետում վերջնական եզրակացություն է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Աղյուսակ 1
Ենթաչափորոշիչները Կատարված աշխատանքի նկարագրու-թյուն Կողմ-նորոշիչ միավոր-ները Գնահա-տական
1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը 2
1.1 «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի դրույթների կատարման ապահովում, մասնավորապես`
- Արդյունաբերության զարգացման ոլորտում պետական քաղաքականության ներդրում, տեղայնացում ու իրականացում համապատասխան վարչական տարածքում:
- Մարզերում արդյունաբերության զարգացման կանխատեսումների իրականացում:
- Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերի մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացում:
- Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների շահերը ներկայացնող և համապատասխան վարչական տարածքում գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցություն:
- Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների միջև միջմարզային համագործակցության աջակցության ապահովում: 1.5
1.2 Մարզի տնտեսական զարգացմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկների ներկայացում ՀՀ կառավարություն կամ պետական կառավարման այլ մարմիններ: 0.5
2. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը 2
2.1 Մարզի տնտեսական զարգացման բնագավառում հանրապետական գործադիր մարմինների հետ արդյունաբերության, ՓՄՁ զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորոտներում համագործակցության ապահովում: 1.5
2.2 Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունների պարտադիր քննարկում և սահմանված ժամկետում այդ մարմիններին ձեռնարկված միջոցների մասին տեղեկացում: 0.5
3. Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ գործառույթների իրականացում 2
3.1 Մարզի տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հնարավորությունների բացահայտում, ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում պոտենցիալ ներդրողներին, մասնավորապես` գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրում մասնակցության, այլ երկրների տարածքային կառավարման մարմինների հետ տնտեսական համագործակցության իրականացման միջոցով և այլն: 1.5
3.2 Մարզում նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործող կազմակերպություններում աշխատատեղերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի խրախուսում: 0.5
4. Մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտման և իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում 1
4.1 Տարեկան կտրվածքով մարզի տնտեսական ներուժի, մասնավորապես` բնառեսուրսային, աշխատանքային ռեսուրսներով, գյուղատնտեսական նշանակության հողերով, արտադրական ենթակառուցվածքներով ապահովվածության գնահատում: 0.8
4.2 Մարզում առկա տնտեսական հնարավորությունների իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում: 0.2
5. Մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցում 2
5.1 Մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումների օժանդակում: 1
5.2 Մարզում գործարարության աջակցության հարցերով զբաղվող կառույցների գործունեության օժանդակում և համատեղ միջոցառումների իրականացում: 0.5
5.3 Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող իրավական ակտերի և դրանցում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ մարզի գործարարների շրջանակներում տեղեկատվության տարածման համակարգային միջոցառումների իրականացում, ինչպես նաև իրավական ակտերի նոր նախաձեռնությունների քննարկման նպատակով մարզի գործարարների և վերջիններիս շահերը ներկայացնող այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում: 0.5
6. Միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում 1
6.1 Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերի իրականացման աջակցություն: 0.5
6.2 Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցներին և կազմակերպություններին համագործակցության առաջարկությունների և ծրագրային նախաձեռնությունների իրականացում: 0.5
Ընդամենը 10