Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2015 թվականի N 694-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման N 2 հավելվածը լրացնել նոր՝ N 3 ձևով՝ համաձայն հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մնացած բոլոր պատահարների տեղի ունենալու դեպքում պատահարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ համաձայն N 3 ձևի, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 25-ի N 694-Ն որոշման

«Ձև N 3

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

էներգետիկայի պետական տեսչության պետ

________________________________ ին

(անունը, ազգանունը)

ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

__________________________________________________________________

__________________________________________________________________

2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

__________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ

__________________________________________________________________

4. Հայտնում եմ տեղեկատվություն __ _______20__թ-ից __ _______ 20__թ. տեղի ունեցած պատահարների վերաբերյալ՝ ըստ աղյուսակի:

NN

ը/կ Պատահարի բնութագիրը Պատահարի պատճառը Պատահարի ամսաթիվը Տեղակայանքի գտնվելու վայրը

(որտեղ տեղի է ունեցել պատահարը)

1.

2.

3.

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) ____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը)

_____ ____________20_ թ.»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։