ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2015 թվականի N 704-Ա
2015 ԹՎԱԿԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հետևյալ 5 հասարակական միավորումների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչների թեկնածությունները՝
Արտակ Գալստյան - «ՖԻԴԵՍ իրավապաշտպան» ՀԿ (համաձայնությամբ)
Վահե Բաբայան - «Մեհրաբյան գիտա-ուսումնական կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)
Լուսինե Թասալյան - «Գիտակցիր իրավունքդ» իրավապաշտպան ՀԿ (համաձայնությամբ)
Արմեն Եսոյան - «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ (համաձայնությամբ)
Վահե Քալաշյան - «Խաչակիր» մշակութային ՀԿ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 29
Երևան