Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 36 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-05-25-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

21 մայիսի 2015 թվականի N 22

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 36 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N 36 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 2-րդ կետում «2013-2014 թթ.» բառերը փոխարինել «2015-2017 թթ.» բառերով.

2) որոշման հավելվածը լրացնել նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 21-ի նիստի N 22

արձանագրային որոշման

« Միջոցառման անվանումը Կատարող Համակատարող Կատարման ժամկետը Ակնկալվող արդյունքը Ֆինանսա-վորման աղբյուրը

2.1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում» պահպանվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեկան խանգարումների վերաբերյալ տվյալների կոդավորում և համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 871-Ն հրամանի պահանջներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջա-պահության նախարա-րություն 2015-2016թթ. Հիվանդու-թյունների միջազգային դասակարգման վերանայված 10-րդ դասակարգչին համապա-տասխանեցված տեղեկատվական համակարգի առկայություն Ֆինանսավորում չի պահանջում

2.2 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում» պահպանվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տվյալների ներառում Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելիք միասնական առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջա-պահության նախարարություն, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուց-վածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ

/համաձայ-նությամբ 2016-2017թթ. Միասնական առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայություն Դոնոր կազմակեր-պություններ(համաձայ-նությամբ)

»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։