Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2010 թվականի N 1659-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի III բաժնի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը:

2. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը բանկում բացում է նպատակային հաշիվ:

3. Նպատակային հաշվին կուտակված ֆինանսական միջոցների տնօրինման իրավունքը վերապահել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նպատակային հաշվի ֆինանսական միջոցների օգտագործման համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին: Հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը նպատակային հաշվի օգտագործման մասին եռամսյակը մեկ, մինչև հաջորդ ամսվա 20-ը, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

6. Նպատակային միջոցների ծախսման ուղղությունները և չափաքանակները «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կիսամյակային կտրվածքով նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը եռօրյա ժամկետում համաձայնեցման արդյունքների մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` կից ներկայացնելով նաև համաձայնեցված տարբերակը:

7. Նպատակային հաշվին կուտակված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել`

1) սերմնաբուծության զարգացման նպատակով արտերկրից ներկրվող կամ տեղական սերմնարտադրողներից ձեռք բերվող սուպերէլիտային, էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների գնման համար.

2) գյուղատնտեսական տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելու և արտոնյալ պայմաններով հողօգտագործողներին հատկացնելու համար.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` այլ նպատակներով:

(7-րդ կետը խմբ. 20.06.13 N 650-Ն, լրաց. 11.09.14 1017-Ն, փոփ. 25.06.15 N 709-Ն)

(հավելվածը խմբ. 20.06.13 N 650-Ն, լրաց. 11.09.14 N 1017-Ն, փոփ. 25.06.15 N 709-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։