Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2015 թվականի N 727-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2015 թվականի օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 39,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 2-ի N 727-Ն որոշման

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ցուցանիշների փոփոխությունները

(ավելացումները նշված են դրական նշանով)

Չափորոշիչներ ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական

ցուցանիշներ

ինն ամիս տարի ինն ամիս տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1 Ծառայություններ

Ծրագրային

դասիչը Անվանումը

Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացում

Նկարագրությունը

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ապահովում

1163 ԱԾ05

Քանակական Միջոցառումների թիվը 1 1

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x 39,800.0 39,800.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1163 Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնակչության առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, առողջ ապրելակերպի ապահովում

Ծառայություն մատուցողի անվանումը

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպություն

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը

(բաժինը/խումբը /դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը միջոցառումը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 39,800.0

1163 ԾՐԱԳԻՐ

Մանկապատանեկան և մասսայական սպորտի ծրագիր 39,800.0

Ծրագրի նկարագրությունը

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության, առողջ ապրելակերպի արմատավորմանն ուղղված միջոցառումների իրականացում, հանրապետական մակարդակով տարբեր մարզական խաղերի և փառատոների կազմակերպում ու անցկացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնակչության առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, առողջ ապրելակերպի ապահովում

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

ԱԾ05 Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացում 39,800.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ապահովում

Ծառայություն մատուցողի անվանումը

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։