ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2015 թվականի N 578-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝
1. Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող 112,970,000 ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի վարկային համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հուլիսի 6-ի N 578-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Նիկոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար, համաձայնությամբ)
Զ. Առաքելյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Հ. Գալստյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Մարտիրոսյան - «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Լալայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ
Լ. Ֆարմանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ
Զ. Առուշանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Կարապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդակցության և զարգացման բաժնի պետ
Ս. Մկրտչյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան