Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններն իրենց պետությունների իրավասու մարմիններին ուղարկում են գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման մասին առաջարկներ՝ նշելով.

ա) վերանայման ենթակա գաղտնի տեղեկությունների կրիչների ամբողջական անվանումները,

բ) դրանց մշակման (պատրաստման) և (կամ) գրանցման համարները և ամսաթվերը,

գ) գաղտնի տեղեկությունների կրիչների գաղտնիության դրոշմագիրը,

դ) գաղտնի տեղեկությունների կրիչին գաղտնիության դրոշմագիր շնորհած կազմակերպությունների անվանումները և դրանց գտնվելու վայրը,

ե) գաղտնի տեղեկությունների հետագա պաշտպանության կամ դրանց գաղտնազերծման նպատակահարմարությունը,

զ) այլ տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առաջարկի կատարման համար:

Իրավասու մարմինը տվյալ առաջարկներն ուղարկում է Կողմ հանդիսացող պետությունների շահագրգիռ իրավասու մարմիններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։