Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 233-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-01-ից մինչև 2016-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-08-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015261

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

17 հունիսի 2015 թ.

ք. Երևան N 174-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 233-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ը» ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 359-Ն որոշումը և նպատակ ունենալով ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ հաստատված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու N 0092 լիցենզիայի պայմանների N 2 հավելվածով հաստատված սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի՝

1) 4-րդ կետով նախատեսված 4 տոկոս մաշվածության նորման սակագնային մարժայի հաշվարկում` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 12-ամսյա ժամանակաշրջանի համար, կիրառել 8 տոկոս.

2) 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար 16-րդ, 17-րդ և 19-22-րդ կետերի համաձայն որոշված և փոխհատուցման ենթակա գումարի չփոխհատուցված մասը վերադարձնել մեկ տարվա ընթացքում:

2. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 33.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.

1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,

2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 233-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի օգոստոսի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։