Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-08-31-ից մինչև 2002-11-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-11-26Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«30» օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2002 թվականի N 1295-Ա

ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` հաշվեկշռային մեթոդով 97953 հազար դրամ գնահատված Ծաղկաձորի հանգստյան տունը` իր ամբողջ տարածքով և գույքով (այսուհետ` գույք), պարտքի դիմաց օտարել «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս թույլատրելով ձեռք բերած գույքն օտարել «Մուլտի Էիր» ընկերությանը` «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության 61500 հազար դրամ կրեդիտորական պարտքի դիմաց:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից N 2 ցանկից հանել 19-րդ տողը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. օգոստոսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։