Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Համաձայնագիրը միանալու համար բաց է Անկախ պետությունների համագործակցության մյուս մասնակից պետությունների համար, որոնք ընդունում են դրա նպատակներն ու սկզբունքները և պատրաստ են ստանձնել սույն Համաձայնագրից բխող պարտավորություններ, և նրանց համար համարվում է ուժի մեջ մտած` միանալու մասին ծանուցագիրն ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից:

Կատարված է Քիշնև քաղաքում, 2008 թվականի նոյեմբերի 14-ին` մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

Հավելված

«Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական

իրադրության հսկողության բնագավառում

Անկախ պետությունների համագործակցության

մասնակից պետությունների պաշտպանության

նախարարությունների միջև փոխգործակցության

մասին» 2008 թվականի նոյեմբերի 14-ի

համաձայնագրի

Կանոնակարգ

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման միացյալ համակարգի մասին

1. Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման միացյալ համակարգը (այսուհետև` համապատասխանաբար` Համաձայնագիր և Միացյալ համակարգ) ստեղծվում է Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտներում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության մշտական հսկողության ապահովման, ինչպես նաև Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարություններին (այսուհետև` Կողմեր) և նրանց ռազմական կառավարման մարմիններին Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածքում նշված իրադրության փոփոխության և մյուս Կողմերի պետությունների տարածքներում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման վտանգի մասին տեղեկատվության օպերատիվ տրամադրման համար:

2. Միացյալ համակարգը ներառում է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ուժերը և միջոցները (այսուհետև` Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ուժեր և միջոցներ)` ի շահ նրանց խնդիրների համատեղ լուծման:

Միացյալ համակարգի ուժերն ու միջոցները գործում են ազգային սկզբունքով և ինքնուրույն լուծում են Կողմերից յուրաքանչյուրի պաշտպանության նախարարության օբյեկտներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման խնդիրները:

Միացյալ համակարգը բաղկացած է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ազգային համակարգերից, որոնք տեղեկատվորեն վերջափակվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտներում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման, վթարների (ավերածությունների) ծավալների և հետևանքների հայտնաբերման ու գնահատման միացյալ համակարգի Օպերատիվ համադրման կենտրոնի վրա: Նշված ազգային համակարգերն իրենց հերթին ներառում են Կողմերի պետությունների զինված ուժերի զորքերի տեսակների և զորատեսակների զորամիավորումների, միավորումների, ինչպես նաև համապատասխան զորամասերի ենթահամակարգեր (օղակներ): Ենթահամակարգերը ներառում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակներ: Օղակները կազմված են կառավարման կետերից, միջուկային պայթյունների հայտնաբերման, ռադիացիոն, քիմիական հետախուզության և ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական դիտարկման ուժերից և միջոցներից:

Կողմերից յուրաքանչյուրն ինքնուրույն է ապահովում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման իր ազգային համակարգի գործունեությունը:

Միացյալ համակարգի գործունեությունն ամենօրյա ռեժիմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման խնդիրների շուրջօրյա կատարումը դրվում է ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ենթահամակարգերի (օղակների) հերթափոխերի վրա:

Միացյալ համակարգի հերթապահ ուժերի և միջոցների կառավարումն իրականացվում է Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի կառավարման կետերից:

Կողմի պետության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում, որը կարող է ազդել Կողմերի պետությունների տարածքներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության վրա, ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական հսկողության և գնահատման խնդիրների լուծումն իրականացվում է այդ Կողմի պետության պաշտպանության նախարարության ուժերի և միջոցների հետ փոխգործակցությամբ` Փոխգործակցության հաստատված ծրագրի հիման վրա:

Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ուժերի և միջոցների համատեղ գործողությունների կառավարումն իրականացվում է այն Կողմի պետության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետի կառավարման կետից, որի տարածքում իրականացվում են նշված միջոցառումները:

3. Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ուժերի և միջոցների համատեղ գործողությունների համադրումն իրականացնում է Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի համադրման կոմիտեն (այսուհետև` Համադրման կոմիտե): Համադրման կոմիտեի մասին կանոնակարգը հաստատում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը:

Համադրման կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, որպես կանոն, տարեկան մեկ անգամ, հաջորդաբար Կողմերից որևէ մեկի պետության տարածքում, ինչը որոշվում է նրանց միջև նախնական համաձայնեցմամբ:

Համադրման կոմիտեի նիստերի անցկացման ծախսերը կրում է այն Կողմի պետությունը, որի տարածքում անցկացվում է նիստը: Համադրման կոմիտեի անդամների գործուղման ծախսերը կրում է ուղարկող պետությունը:

4. Համադրման կոմիտեի նախագահությունն իրականացվում է Համադրման կոմիտեի մասին կանոնակարգին համապատասխան:

Համադրման կոմիտեի նախագահն իր գործունեության մեջ ղեկավարվում է Համաձայնագրով, Համադրման կոմիտեի մասին կանոնակարգով և Փոխգործակցության հաստատված ծրագրով:

5. Համադրման կոմիտեի նախագահը.

Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի հետ համատեղ կազմակերպում է Փոխգործակցության ծրագրի մշակումը ու նախապատրաստումը և այն ներկայացնում է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարների հաստատմանը,

Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի հետ համատեղ կազմակերպում է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ուժերի և միջոցների մարտական պատրաստության հետագա զարգացման ու բարձրացման առաջարկությունների և երաշխավորությունների մշակումը:

6. Համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության դեպքում Միացյալ համակարգի ուժերի և միջոցների ղեկավարումն իրականացվում է ռուսերեն:

7. Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) ծառայությունների ներկայացուցիչների մուտքի թույլտվությունը Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտներ և Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների օբյեկտներ իրականացվում է Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. դեկտեմբերի 22-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։