Հոդված 4
Հոդված 4
1. Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 30 օրը լրանալուց հետո և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնել՝ այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին։ Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումն ստանալու օրվանից սկսած 6 ամիսը լրանալուց հետո։
3. Յուրաքանչյուր Կողմ, պետական անվտանգությունը, հասարակական կարգը և բնակչության առողջության պահպանությունն ապահովելու նպատակով, կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը։ Ոչ ուշ, քան այդպիսի կասեցումից 72 ժամ առաջ, ընդունված որոշման մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է մյուս Կողմին։
4. Սույն Համաձայնագրի գործողությունը՝ սույն Հոդվածի 3-րդ կետում նշված հիմքերով կասեցնելու մասին որոշում ընդունած Կողմը նույն կարգով մյուս Կողմին տեղեկացնում է սույն Համաձայնագրի կիրառումը վերսկսելու մասին։
Կատարված է Սոչի քաղաքում 2014 թվականի հուլիսի 11-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. մարտի 20-ին