Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2015 թվականի N 633-Ա

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2015 թվականի հուլիսի 20-23-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` Չինաստանում կայանալիք Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար:

2. Հասմիկ Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։