ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 788-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի N 1 մասնաշենքում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 788-Ա որոշման
Ց Ա Ն Կ
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը
Անձնագրային տվյալները Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը
Բնակարանի մակերեսը (քառ. մ)
Հաշվեկշռային արժեքը (06.05.2015 թ.-ի դրությամբ) (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող
1. Օգանովա Ռաիսա
Սերգեյի
Հակոբյան Մարիամ
Ռոբերտի
Օգանովա Մարգարիտա
Ռոբերտի AN0425773, տրված` 29.03.2013 թ., 005-ի կողմից
AK0415377, տրված` 22.12.2009 թ., 048-ի կողմից
AN0430040, տրված` 03.04.2013 թ., 005-ի կողմից քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի N 1 մասնաշենքի N 512 սենյակ 16.94 61657,87 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով
2. Ասրիյան Աննա Երեմի AM0248637, տրված՝ 29.03.2011 թ., 005-ի կողմից քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի N 1 մասնաշենքի N 623 սենյակ 16.66 60638,73 սեփականության իրավունքով
3. Աբրամովա Կարինե Ազատի
Աբրահամով Արկադի Կասպարի
Աբրամյան Ռոման Արկադիի AG0487510, տրված՝ 19.05.2005 թ., 005-ի կողմից
AN0241487, տրված՝ 14.08.2012 թ., 005-ի կողմից
AG0472145, տրված՝ 20.04.2005 թ., 005-ի կողմից քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի N 1 մասնաշենքի N 825 սենյակ 16.67 60675,13 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան