Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԵՎԱՋԵՐՄԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-07-16-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

16 հուլիսի 2015 թվականի N 34

28. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԵՎԱՋԵՐՄԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Աջակցել «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտնագործած նորագույն տեխնոլոգիայի հիման վրա Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրականացմանը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` առաջնեկային ծրագրի իրականացման համար` մինչև 2 ՄՎտ հզորությամբ «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտնագործության հիման վրա նախագծած արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության համար.

2) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելիս սահմանել, որ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը և տրամադրել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով արևային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման քսան տարվա երաշխիք:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։