Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2015 թվականի N 674-Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող 88,3 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 28-ի N 674-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հ. Ազիզյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական

Ա. Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Դուլյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավարչական տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ

Վ. Արշակյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության կապիտալ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

Ա. Իսախանյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրավաբանական բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

Ա. Սաղաթելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Վարդանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի առաջին կարգի մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։