Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015303

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հունիսի 2015 թ. N 25-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12 կետի «դ» ենթակետը,

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 01-Ն հրամանի`

1) Հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) Կառավ՝ - հողում տարրի պարունակության թույլատրելի մակարդակի առավելագույն արժեքը՝ ըստ վնասակարության 4 ցուցանիշներից մեկի:».

2) Հավելվածի 5-րդ կետում «Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգումը և վտանգավորության գնահատականը տրվում է համաձայն սույն սանիտարական կանոնների» բառերից հետո լրացնել «աղյուսակ 1, 2, 4, 5 և 6» բառերը.

3) Հավելվածի աղյուսակ 1-ի 20-րդ կետի 3-րդ սյունակում «100,0+10,0» թվերը փոխարինել «100,0+1000,0» թվերով, 76-րդ կետի 3-րդ սյունակում «120,0+1,0» թվերը փոխարինել «20,0+1,0» թվերով, 96-րդ կետի 3-րդ սյունակում «360,0» թիվը փոխարինել «560,0» թվով, 106-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) Հավելվածի աղյուսակ 3-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր՝ աղյուսակներ 4, 5 և 6-ով՝ համաձայն հավելվածի:

Ա. Մուրադյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թվականի հունիսի 16-ի

N 25-Ն հրամանի

«Աղյուսակ 4

ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Պարունակությունը հողում (մգ/կգ) Հողի աղտոտման կատեգորիան

Նյութի վտանգավորության դասը 1 դաս 2 դաս 3 դաս

1. > Կ առավ Խիստ վտանգավոր Խիստ վտանգավոր Վտանգավոր

2. ՍԹԿ-ից մինչև Կ առավ Խիստ վտանգավոր Վտանգավոր Չափավոր վտանգավոր

3. 2 ֆոնային արժեքներից մինչև ՍԹԿ Թույլատրելի Թույլատրելի Թույլատրելի

Աղյուսակ 5

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Պարունակությունը հողում (մգ/կգ) Հողի աղտոտման կատեգորիան

Նյութի վտանգավորության դասը 1 դաս 2 դաս 3 դաս

1. > 5 ՍԹԿ Խիստ վտանգավոր Խիստ վտանգավոր Վտանգավոր

2. 2-ից 5 ՍԹԿ Խիստ վտանգավոր Վտանգավոր Չափավոր վտանգավոր

3. 1-ից 2 ՍԹԿ Թույլատրելի Թույլատրելի Թույլատրելի

Աղյուսակ 6

ՀՈՂՈՒՄ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ (ՍԹԿ) ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

Նյութի անվանումը Պարունակության ձևերը ՍԹԿ-ի մեծությունը մգ/կգ հաշվի

առնելով ֆոնը Ըստ վնասակարության (լիմիտավորող) ցուցանիշների (Կ1-Կ4) առավելագույն թույլատրելի մակարդակները - (ԿMAX) մգ/կգ Վտանգա-վորության

դասը

Տրանսլոկացիոն (Կ1) Միգրացիոն Ընդհանուր սանիտարական (Կ4)

Ջրային (Կ2) Օդային (Կ3)

1 2 3 4 5 6 7 8

1. Պղինձ pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր 3 3,5 72 - 3 2

2. Քրոմ pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր 6 6 6 6 6 2

3. Նիկել pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր 4 6,7 14 - 4 2

4. Ցինկ pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր 23 23 200 - 37 1

5. Մանգան սևահող pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր 140 320 1860 - 140 3

6. Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4 -"- 60 220 1000 - 60 3

7. Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 1,4-5,6 -"- 80 220 1000 - 80 3

8. Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH > 6 -"- 100 - 1600 - 100 3

9. Մանգան սևահողեր Կորզվող 0,1 և

H2 SO4 700 1600 9300 - 700 3

10. Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4 -"- 300 1100 5000 - 300 3

11. pH 5,1 - 6 -"- 400 1100 5000 - 400 3

12. pH >6 -"- 500 1100 8000 - 500 3

13. Կոբալտ Ամոնիանատրիու-մային բուֆեր pH 3,5 գորշահողերի համար և 4,7 ճիմառատա-մոխրանման հողի համար 5 25 >1000 - 5 2

14. Ֆտոր Ջրում լուծվող 10 10 10 - 25 1

15. Ծարիր Համախառն 4,5 4,5 4,5 - 50 2

16. Մանգան Համախառն 1500 3500 15000 - 1500 3

17. Վանադիում Համախառն 150 170 350 - 150 3

18. Մանգան+

վանադիում Համախառն 1000+100 1500+50 2000+200 - 1000+100 3

19. Կապար Համախառն 32 35 260 - 32 1

20. Մկնդեղ Համախառն 2 2 15 - 10 1

21. Սնդիկ -"- 2,1 2,1 33,3 2,5 5 1

22. Կապար + սնդիկ -"- 20+1 20+1 30+2 - 30+2 1

23. Կալիումի քլորիդ (K2Օ) -"- 560 1000 560 1000 5000 3

24. Նիտրատներ -"- 130 180 130 - 225 2

25. Ծծմբային միացություն-ներ (S): Տարերային ծծումբ -"- 160 180 380 - 160 3

26. Ծծմբաջրածին (H2 S) -"- 0,4 160 140 0,4 160 3

27. Ծծմբաթթու -"- 160 180 380 - 160 1

28. Ածխի ֆլոտացիայի թափոններ (ԱՖԹ)1

Համալիր հատիկավոր պարարտա-նյութեր NPK(64:0:15) -"- 3000

120 9000

800 3000

120 6000

800 3000

800 2

3

29. Հեղուկ համալիր պարարտա-նյութեր NPK (10:4:0) -"- 80 >800 80 >8000 800 3

30. Բենզ(ա)պիրեն -"- 0,02 0,2 0,5 - 0,02 1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։