Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-13-ից մինչև 2026-04-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-04-21Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015308

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 հուլիսի 2015 թ. N 40-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում գործիքների և փափուկ նյութի մանրէազերծումն իրականացվում է կազմակերպությունում գտնվող մանրէազերծման սենյակում: Մանրէազերծման սենյակը լինում է առանձին»,

2) սանիտարական կանոնների և նորմերի հավելված N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 1

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ

Սենքի անվանում Սենքի նվազագույն մակերես Նշումներ

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ)

Սպասասրահ`

1) կաբինետի համար

2) պոլիկլինիկայի և կենտրոնի համար մեկ և երկու համասարքի

դեպքում նվազագույնը`

6 քառակուսի մետր, երեք և չորս համասարքի դեպքում նվազագույնը` 10 քառակուսի մետր,

հինգ և ավելի համասարքի

դեպքում նվազագույնը`

20 քառակուսի մետր

Կլինիկական աշխատանքային սենյակ նվազագույնը՝ 11 քառակուսի մետր, միևնույն սենյակում յուրաքանչյուր լրացուցիչ համասարքի առկայության դեպքում սենյակի չափն ավելանում է 9 քառակուսի մետր տարածքով

Աշխատակազմի (հանգստի) սենյակ երկու և երեք համասարքի

դեպքում նվազագույնը`

6 քառակուսի մետր,

չորս և ավելի համասարքի

դեպքում նվազագույնը՝

10 քառակուսի մետր

Մանրէազերծման սենյակ գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում

Սանհանգույց գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում

Ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիա

Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ նվազագույնը՝ 3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ նվազագույնը՝ 3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ նվազագույնը՝ 3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Ձուլարան նվազագույնը՝ 3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Շարժական կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա

Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ նվազագույնը՝

3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ նվազագույնը՝

3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Անշարժ կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա

Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ նվազագույնը՝

3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է

2 քառակուսի մետր

Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ նվազագույնը՝

3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է

2 քառակուսի մետր

Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ նվազագույնը՝

3 քառակուսի մետր մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է

2 քառակուսի մետր

»:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։