Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2015 թվականի N 824-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ ու 61-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին «Ագաթ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված N ՀՀՔԿԴ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-14/6 ծածկագրով պայմանագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգով սահմանված պահանջներից տարբերվող փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 30-ի N 824-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՀՈՒՅՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

(դրամ` ներառյալ ԱԱՀ-ն)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Ընդամենը Տեխնիկական բնութագիրը

1 2 3 4 5 6 7

1. Գրապահարան 900x1800 հատ 96 58800 5644800 Լամինատ 18 մմ: Պահարանը եզրակալված 0.4մմ PVC -ով: Վերևի դռները մշակված ապակուց, ներքևինը 0.8 մմ լամինատից` եզրակալված 1004 պրոֆիլով:

2. Գրասեղան 1, 1500x700x750 հատ 73 57400 4190200 Լամինատ 18 մմ: Սեղանածածկի եզրերը PVC - 0.4 մմ: Երեք արկղ` 150 մմ բարձրությամբ մեկ կողպեքով: Մեկտումբանի (միջին) 1500x700x750

3. Գրասեղան 2, 1200x600x750 հատ 84 48600 4082400 Լամինատ 18 մմ: Սեղանածածկի եզրերը PVC - 0.4 մմ: Երեք արկղ` 150 մմ բարձրությամբ մեկ կողպեքով: Մեկտումբանի (փոքր) 1200x600x750

4. Սեղան՝ ղեկավարի 1800x800x750 լ-կ 5 120000 600000 Լամինատ 18մմ: Սեղանի երեսի եզրերը ՄԴՖ N 1045 պրոֆիլ: Մնացածը PVC-0,4: Շարժական տումբան ռոլիկների վրա՝ մեկ կողպեքով, երեք արկղերով: Կողասեղանի սեղանածածկի եզրերը եզրակալված ՄԴՖ N 1115 պրոֆիլով, երեք արկղ և մեկ դուռ դարակով: Դիմասեղանի սեղանածածկի եզրերը ՄԴՖ N1045 պրոֆիլ, մեկ կողպեքով: Մեծ 1800x800x750 մմ, շարժական տումբա 400x600x600, կողասեղան 800x500x600, դիմասեղան 1000x700x700

5. Սեղան՝ ղեկավարի 1800x800x750 հատ 3 59400 178200 Լամինատ 18մմ: Սեղանի երեսի եզրերը ՄԴՖ N 1045 պրոֆիլ: Մնացածը PVC-0,4: Չափսերը` 1800x800x750:

6. Դիմասեղան 1000x700 հատ 41 22200 910200 Լամինատ 18մմ: Եզրերը ՄԴՖ N 1045 պրոֆիլ: Մնացածը PVC-0,4: Չափսերը` 1000x700 մմ:

7. Սեղան PVC 1200 հատ 11 39000 429000 Լամինատ 18 մմ: Եզրերապատված 0,4մմ PVC 3 շարժական դռներով, 1200x600x750

8. Կողասեղան 800x500x600 հատ 52 29000 1508000 Լամինատ 18 մմ: PVC-0,4: Երեք արկղ մեկ կողպեքով, մեկ դուռ դարակով: Չափսերը 800x500x600

9. Համակարգչային սեղան հատ 2 32022 64044 Լամինատ 18 մմ: Սեղան համակարգչի 900x600x750: Սեղանածածկի եզրերը PVC - 0.4 մմ: Երկու դարակով:

10. Շարժական տումբա 400x600 հատ 6 20400 122400 Լամինատ 18 մմ: Շարժական տումբան ռոլիկների վրա մեկ կողպեքով: Շարժական տումբա 400x600x400, չորս նիկելապատ ռոլիկներով, քաշովի արկղերով, վակուումային ուղղորդիչներով, լաքապատ: Բռնակները լատունե, հնաոճ:

11. Պահարան ք.մ 189.193 49800 9421811 Լամինատ 18 մմ:Երկու դուռ` դարակներով: 1004 ՄԴՖ պրոֆիլով: Հետևում ԴՎՊ, մեկ կողպեքով:

12. Մետաղական պահարան 700x3400 հատ 1 85000 85000 Պողպատաթերթ 2 մմ: Երկու դուռ, դարակով, կողպեքով, բռնակով, հենարաններով: Պահարանը ներկված hammerton ներկով, հավաքովի: Սեյֆ՝ չափսերը` 700 x 3400 մմ

13. Մետաղական պահարան 1000x1000 (սեյֆ) հատ 1 175000 175000 Պողպատաթերթ 2 մմ: Երկու դուռ, դարակով, կողպեքով, բռնակով, հենարաններով: Պահարանը ներկված hammerton ներկով, հավաքովի: Սեյֆ՝ չափսերը` 1000 x 1000 մմ

14. Պատապաշտպանիչ լամինատե գծմ 283 2500 707500 Լամինատ 18 մմ: Լայնությունը 180 մմ, երկար եզրերը PVC - 0.4, կարճերը մելամինային եզրաշերտ: Ամրացված պատերին:

15. TV տակդիր հատ 1 25000 25000 Լամինատ 18 մմ: Եզրերը PVC - 0.4: Գույնը և ձևը համաձայնեցնել պատվիրատուի հետ:

16. Աթոռ` համաժողովի հատ 8 30000 240000 Խորհրդակցության դահլիճի: Չափսերը 900x800x800: Պաստառն ամուր դեկորատիվ գործվածքից: Կարկասը փայտ, պորոլոնով:

17. Աթոռ` դիմադիր հատ 2 40000 80000 Կարկասը մետաղական և պլաստիկ: Նստատեղը և թիկնակը փափուկ:

18. Բազկաթոռ` ղեկավարի հատ 1 180000 180000 Չափսերը` 1200x600x500: Պտտվող, կարգավորվող բարձրությամբ: Նստատեղը և թիկնակը փափուկ: Թիկնակը հետ ծալվելու հնարավորությամբ, ոտքերը մետաղական, նիկելապատ, հնգաթև: Պաստառը բնական կաշի, հենակները փայտյա, լաքապատ՝ արարողակարգային ընդունելության և բանակցությունների համար

19. Աթոռ` դահլիճի հատ 220 82000 18040000 Չափսերը 800x450x400, նստատեղը ծալվող: Կարկասը մետաղական և պլաստիկ: Նստատեղը և թիկնակը փափուկ: Աթոռները միմյանց միանալու հնարավորությամբ:

20. Դռան երեսապատում հատ 2 42000 84000 Դռները երեսապատված են 0.8մմ հաստությամբ լամինատից, եզրապատված 1115 և 1116 պրոֆիլներով:

21. Խոհանոցի կահույք 1500x900 ք.մ 1.35 95000 128250 Լամինատ 18 մմ: Երեսը սեղանածածկ, ներկառուցվող լվացարանով, մեկտեղանոց: Գույնը և ձևը համաձայնեցնել պատվիրատուի հետ:

22. Գրադարանի կահույք լ-կ 1 1940000 1940000 Պատրաստված փայլուն լամինատից 18 մմ: Եզրակալված մելամինային եզրաշերտով, որոշ մասերում 1115, 1116, 1117 և 1045 պրոֆիլներով:

23. Զենքի պահարան լ-կ 1 960000 960000 Լրակազմ: Պողպատաթերթ 1,5մմ: Չափսերը` 7200x2600x450, որից ներքևում պահարան` զենքի հենարաններով` 7200x1600x450 կողպեքով, կնիքով, վերևում դարակաշար մետաղյա, առանց դռների 7200x1000x450: Պահարանը ներկված hammerton ներկով:

24. Արխիվի մետաղական պահարան հատ 51 67800 3457800 Ծռած պողպատաթերթ 1,2 մմ, դարակները ԴՍՊ, կողպեքով:Ներկված hammerton ներկով: Հատուկ նշանակության:

25. Ուղղահայաց շերտավարագույր քիվով ք.մ 642.51 5500 3533805 Ուղղահայաց, հատուկ մշակված կտորից կամ պոլիմերային նյութերից, ալյումինե քիվով, երկու կողմից հավաքովի:

26. Դռներ հատ 50 66920 3346000 Փայտյա կարկաս, փայտե շպոն և ՄԴՖ

Ընդամենը 60133410

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։