Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615280

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

3 հուլիսի 2015 թ.

ք. Երևան N 304-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր «20.1» կետով հետևյալ բովանդակությամբ`

20.1 Համահայկական

վեցերորդ խաղեր գեղաթերթիկ

1 նամականիշով III եռամսյակ 380 20 000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Համահայկական վեցերորդ խաղեր թեմային նվիրված «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԽԱՂԵՐ. SIXTH PAN-ARMENIAN GAMES. ԵՐԵՎԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 2015թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2-13. YEREVAN GYUMRI VANADZOR STEPANAKERT 2-13 AUGUST 2015» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Համահայկական վեցերորդ խաղեր թեմային նվիրված «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԽԱՂԵՐ. SIXTH PAN-ARMENIAN GAMES. ԵՐԵՎԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 2015թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2-13. YEREVAN GYUMRI VANADZOR STEPANAKERT 2-13 AUGUST 2015» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով` անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 20 000 հատ։

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Բեգլարյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. հուլիսի 3-ի

թիվ 304-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։