Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 02/1490 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-13-ից մինչև 2019-04-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-04-16Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

14 հուլիսի 2015 թ. թիվ 481-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 02/1490 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և 97-րդ հոդվածի 5-րդ կետերը՝

Հրամայում եմ`

1. Սահմանել շուրջօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթվա բոլոր օրերին Մեղրու, Բավրայի, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» մաքսատանը՝ ուղևորային մաքսային հսկողության (ՈՒՄՀ) բաժնի մասով:

2. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից մաքսավճար գանձվում է միայն փոխադրման ամփոփագրի տրամադրման համար՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի նոյեմբերի 30-ի «Սահմանային որոշ մաքսատներում և մաքսային կետերում շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելու, մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 02/1490 հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Գ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։