Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-13-ից մինչև 2018-07-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-07-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

14 հուլիսի 2015 թ.

ք. Երևան N 02-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 02-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «ժգ» ենթակետերը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2009 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Դատական կարգադրիչների ծառայության»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 1-ում 4.2-րդ կետի առաջին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման նկատմամբ, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում դատական կարգադրիչների ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.»:

2. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 1-ի 5.11-րդ և 5.12-րդ կետերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 2-ի 1-ին բաժնի 1-ին կետի «ա» ենթակետը:

ՀՀ վճռաբեկ դատարանի

նախագահ Ա. Մկրտումյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։