Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՋԷՌ ՏԻՊԻ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ 22-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2015 թվականի N 710-Ա

ՋՋԷՌ ՏԻՊԻ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ 22-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Հայաստանի Հանրապետությունում ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող երկրների կարգավորող մարմինների ղեկավարների Ֆորումի 22-րդ տարեկան հանդիպումը 2015 թվականի սեպտեմբերի 2-4-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված ծախսերը` 2,267,500.0 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. օգոստոսի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։