ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2015 թվականի N 255-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև կնքված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին» և «Ջրային ռեսուրսների Համատեղված կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ ծրագրի ուղեկցող միջոցառումների համար» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերին համապատասխան՝
Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման ու մակերևութային և ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման պլանների մշակման և մոնիթորինգի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. ապրիլի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 3-ի N 255-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԱՊՍԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Նարիմանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահի տեղակալ (Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման մասով հանձնաժողովի
համանախագահ)
Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (մակերևութային և
ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման
պլանների մշակման և մոնիթորինգի մասով
հանձնաժողովի համանախագահ)
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Կ. Դաղբաշյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի
ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի
վարչության պետ
Դ. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման
թույլտվությունների բաժնի պետ
Լ. Վարդանյան - «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարության հիդրոօդերևութաբանության և
մոնիթորինգի պետական ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ֆ. Մելիքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի «Ջրային
տնտեսության» ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար
(հավելվածը փոփ. 16.07.15 N 615-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան