ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 860-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 26. Պետական և զորահավաքային ռեզերվների տեղաբաշխումը, փաստացի պաշարները, դրանց օգտագործումը բացահայտող տեղեկությունները` բացառությամբ արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջանալու դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունների ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների
նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ազգային անվտանգության
ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. օգոստոսի 4
Երևան