Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2015 թվականի N 720-Ա

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Ելնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից և Ռուսաստանի Դաշնության տարածքում մի շարք քննչական գործողություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արման Կարապետյանի՝ 2015 թվականի օգոստոսի 10-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Տյումեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. օգոստոսի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։