Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60615334

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 հուլիսի 2015 թ.

ք. Երևան N 33-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հանրաքվեի տեղամասային հանձնաժողովին ներկայացվող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2015 թ. հուլիսի 20-ի

N 33-Ն որոշման

N ______

« ____» _____________ 20 թ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների

ցուցակում ընդգրկված չլինելու մասին

Դիմող ___________________________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն

Անձը հաստատող փաստաթուղթ ______________________________________________________

սերիա, համար

Հաշվառված ______________________________________________________________________

հաշվառման հասցե

Դուրս է մնացել թիվ _____ ընտրատարածքի թիվ ___/___ տեղամասի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից:

Խնդրում եմ ընդգրկել թիվ _____ ընտրատարածքի թիվ ___/___ տեղամասի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների լրացուցիչ ցուցակում:

Ներկայացվում է հանրաքվեի տեղամասային հանձնաժողով:

________________________________________________________ (լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) ___________________________

(ստորագրություն)

Կ.Տ. «____» _____ 20 թվական

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։