«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիսի 2015 թ.
ք. Երևան N 956-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Կ. Ճշմարիտյան
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հուլիսի 18-ի
N 956-Ն հրամանի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու գործունեության վերաբերյալ
01. .20 թ. - 01. .20 թ.
________________________
(հաշվետու ժամանակաշրջանը)
Արդյունաբերական գոտու անվանումը ___________________________________________
Կազմակերպչի անվանումը ____________________________________________________
Պետական գրանցման համարը _________________________________________________
Պետական գրանցման ամսաթիվը _______________________________________________
Գտնվելու վայրը ____________________________________________________________
Կոնտակտային տվյալները ____________________________________________________
Կազմակերպչի գործադիր մարմնի
ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը
________________________________
Հ/հ Ցուցանիշի անվանումը Պլանավորված Փաստացի
1. Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների
(այդ թվում՝ էլեկտրոնային) անվանումը (թվարկել բոլոր ծառայությունները)
2. Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագին (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, ՀՀ դրամ: Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով)
3. Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և ուղղվածությունը
1) Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում` սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)
2) Կապիտալ ծախսեր
3) Ընթացիկ ծախսեր
4. Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (ՀՀ դրամ)
5. Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների (ՀՀ դրամ)
6. Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից ներգրավված շահագործողները
7. Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակը
8. Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների
9. Արդյունաբերական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները
10. Արդյունաբերական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել)