Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 862-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-27-ից մինչև 2016-08-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-08-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

18 հունիսի 2015 թ.

ք. Երևան N 601-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 862-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետով և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`

Հրամայում եմ`

1. Հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի «Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը հաստատելու մասին» N 862-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Երիցյան

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և արտակարգ իրավիճակների նախարարի

2015 թվականի հունիսի 18-ի

N 601-Ն հրամանի

Ձ ԵՎ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

1. Արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը` ______________________________________

________________________________________________________________________________:

2. Արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցման օրը և համարը`_________________

________________________________________________________________________________:

3. Տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում՝ տեխնիկական անվտանգության զննումների`

1) անցկացման օրը _______________________________________________________________.

2) իրականացնող անձանց տվյալները ________________________________________________

________________________________________________________________________________.

3) արդյունքները ___________________________________________________________________

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

4. Օբյեկտում տեղի է ունեցել արտադրական պատահարներ/տեխնածին վթարներ`

(ընդգծել կատարված դեպքը)

1) քանակը _______________________________________________________________________.

2) օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________________________.

3) վայրը _________________________________________________________________________.

4) հանգամանքները ________________________________________________________________

________________________________________________________________________________ .

5) արտադրական պատահարների/տեխնածին վթարների պատճառների վերացման նպատակով

(ընդգծել կատարված դեպքը)

իրականացված միջոցառումները`

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

Տեխնիկական անվտանգության

ծառայության ղեկավար՝ ___________________ ___________________

.ստորագրություն անուն, ազգանուն

Արտադրական վտանգավոր

օբյեկտ շահագործող անձ՝ ___________________ ___________________

.ստորագրություն անուն, ազգանուն

(կնիքի տեղը)

Տեղեկատվության տրամադրման ամսաթիվը _____ _____________ 20 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։