Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-27-ից մինչև 2022-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-07-02Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611370

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 հուլիսի 2011 թ.

ք. Երևան N 41-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը (այսուհետ` կնիքներ) հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում,

2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, ընդունում կնիքը և դրոշմակնիքը (այսուհետ` կնիքներ)` կատարելով դրանց քանակական հաշվառում,

3) կազմավորված բոլոր ընտրական տեղամասերից կնիքներն ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է, փաթեթի վրա նշում առկա կնիքների քանակը և փաթեթը կնքում,

4) հանրաքվեի, համապետական, Երևանի ավագանու ընտրությունների դեպքում կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո համապատասխան մասնագիտացված կազմակերպության, իսկ Երևան քաղաքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով,

5) Ազգային ժողովի լրացուցիչ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով,

6) կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով տեղափոխելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում է կատարվում` կնիքների փաթեթը մասնագիտացված կազմակերպության ներկայացուցչին հանձնելու, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում` ընդունելու մասին,

7) կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստուգվում են և հաշվառվում:

(1-ին կետը լրաց. 20.07.15 N 41-Ն)

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։