«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 դեկտեմբերի 2013 թ. N 11-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2013 թ. N 7-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարար
Ա. Գևորգյան ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարար
Յու. Վարդանյան
Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 19-ի
N 11-Ն
և ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 5-ի
N 7-Ն
համատեղ հրամանի
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝
1) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
2) «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
3) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի N ՆԿ-113-Ն կարգադրություն
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է
պահպանված Պահպանված չէ Հայտնաբերված խախտումները Առաջարկություն-ներ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ Հայտնաբեր-ված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները
1. Համայնքների բնակչության շրջանում անցկացված ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների անցկացման վերաբերյալ փաստերի առկայություն:
2. Համայնքի ղեկավարի՝ իր համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այդ թվում՝ մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման առկայություն, պատշաճ վիճակով սպորտային հրապարակների ու մարզական այլ կառույցների և հանգստի գոտիների, մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմանների ապահովում:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» մրցանակների համար անցկացվող համանուն ստուգատեսներին ներկայացնելու նպատակով համայնքներում նոր մարզական կառույցների և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն:
4. Աջակցություն Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը (ընտանիքների մարզման համար մարզաբազաների տրամադրում, մրցույթի նախնական և եզրափակիչ փուլերին ընտանիքների փաստացի մասնակցությանն աջակցում)։
5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինների ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքներ անցկացնելու և առողջ կենսակերպի քարոզչության վերաբերյալ փաստերի առկայություն:
(հավելվածը խմբ. 08.07.15 N 687-Ն)