ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հուլիսի 2015 թ.
ք. Երևան N 03-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 13-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և հինգերորդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հավելվածը լրացնել 3.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
3.1. Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետ բարձրագույն, 2-րդ 1
2. Հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
27. Իրավական վերլուծության վարչության պետ գլխավոր, 1-ին 1
3. Հավելվածը լրացնել 32.2-րդ և 32.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
32.2. Միջազգային համագործակցության վարչության պետ գլխավոր, 1-ին 1
32.3. Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գլխավոր, 1-ին 1
4. Հավելվածի 33.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
33.1. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
5. Հավելվածի 33.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
33.2. Իրավական վերլուծության վարչության պետի տեղակալ, Իրավական
վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
6. Հավելվածը լրացնել 37.1-ին, 37.2-րդ, 37.3-րդ, 37.4-րդ, 37.5-րդ և 37.6-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
37.1. Վերահսկողության բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
37.2. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության
Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
37.3. Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
37.4. Միջազգային համագործակցության վարչության Միջազգային կապերի
բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
37.5. Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
37.6. Միջազգային համագործակցության վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնի պետ գլխավոր, 2-րդ 1
7. Հավելվածի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
67. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ մասնագետ գլխավոր, 2-րդ 4
8. Հավելվածի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
68. Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ գլխավոր, 2-րդ 3
9. Հավելվածը լրացնել 68.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
68.1. Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի ավագ մասնագետ գլխավոր, 2-րդ 2
10. Հավելվածը լրացնել 99.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
99.1. Վերահսկողության բաժնի ավագ մասնագետ առաջատար, 1-ին 1
11. Հավելվածի 143-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
143. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի մասնագետ առաջատար, 1-ին 2
12. Հավելվածը լրացնել 143.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
143.1. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնի մասնագետ առաջատար, 1-ին 3
13. Հավելվածի 144-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
144. Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի մասնագետ առաջատար, 1-ին 2
14. Հավելվածը լրացնել 144.1-ին, 144.2-րդ, 144.3-րդ և 144.4-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
144.1. Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի մասնագետ առաջատար, 1-ին 1
144.2. Միջազգային համագործակցության վարչության Միջազգային կապերի բաժնի մասնագետ առաջատար, 1-ին 1
144.3. Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնի մասնագետ առաջատար, 1-ին 2
144.4. Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ առաջատար, 1-ին 1
15. Հավելվածը լրացնել 157.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
157.2. Վերահսկողության բաժնի մասնագետ առաջատար, 2-րդ 2
16. Հավելվածի 202-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
202. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 2
17. Հավելվածը լրացնել 202.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
202.1. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնի կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 1
18. Հավելվածի 203-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
203. Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 2
19. Հավելվածը լրացնել 203.1-ին կետերով` հետևյալ բովանդակությամբ.
203.1. Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 2
20. Հավելվածի 204-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
204. Իրավական վերլուծության վարչության իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի գործավար կրտսեր, 1-ին 1
21. Հավելվածը լրացնել 204.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
204.2. Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի գործավար կրտսեր, 1-ին 1
22. Հավելվածը լրացնել 205.1-ին, 205.2-րդ և 205.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
205.1. Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 1
205.2. Միջազգային համագործակցության վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 1
205.3. Վերահսկողության բաժնի կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 2
23. Հավելվածի 26-րդ, 38.1-ին, 70.1-ին և 157.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:
24. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «1019» թիվը փոխարինել «1025» թվով։
25. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի նախագահ Ա. Մկրտումյան