Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2015 թվականի N 600-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Սևան-Հրազդան համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սևանա լճից բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 14-ի N 600-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Հակոբյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 4-րդ բաժնի վարիչ (հանձնաժողովի նախագահ)

Ս. Խուդինյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 4-րդ բաժնի փորձագետի փոխարինող

Գ. Հակոբյան - Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ

Վ. Գալոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական

Ա. Մխիթարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Դ. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետ

Կ. Դադոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի շահագործման և պահպանման ճարտարագետ

Ժ. Թամրազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ջրաչափության մասնագետ

Ս. Հովհաննիսյան - «Սևան- Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Կ. Հակոբյան - «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ. Մինասյան - «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ. Բալյան - «ԷԷՀՕ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)

Ա. Մարտիրոսյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 16.07.15 N 627-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։