Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2015 թվականի N 897-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 2000 թվականի արտադրության (նույնականացման համարը` WDB9036721R158266, շարժիչի համարը` N611987501800092, պետհամարանիշը՝ 884 LU 62) ու 2,757,985 դրամ սկզբնական արժեքով և 2003 թվականի արտադրության (նույնականացման համարը` WDB9036721R408365, շարժիչի համարը` N 61198750574552, պետհամարանիշը՝ 885 LU 62) և 4,596,642 դրամ սկզբնական արժեքով «Mersedes-Benz 308 CDI» մակնիշի՝ հաշմանդամների տեղաշարժման համար հարմարեցված միկրոավտոբուսները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցների հաշվառումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման ու պահպանման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. օգոստոսի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։