Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2015 թվականի N 210-Ա

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի համաձայն`

Հաստատել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 18

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 18-ի N 210-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1 2 3 4 5

1. «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում:

2. «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում:

3. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում:

4. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում:

5. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ.հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում:

6. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին որպես աջակցության տեսակ տրամադրվող անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում:

7. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում:

8. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում:

9. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 28.07.15 N 671-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։