Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2015 թվականի N 936-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման և Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հողամաս, շենքեր և շինություններ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 16,800.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. օգոստոսի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 13-ի N 936-Ն որոշման

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.49 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական

ցուցանիշներ ֆինանսական

ցուցանիշներ

ինն ամիս տարի ինն ամիս տարի

ՄԱՍ Բ։ Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային

դասիչը Մատուցվող ծառայության անվանումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համար հողամասի, շենքերի և շինությունների ձեռքբերում

Նկարագրությունը

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկողության կետի վերակառուցման աշխատանքների իրականացում

1008 ԱԾ01

Քանակական Մշակված չէ

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X 16,800.0 16,800.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1008 Սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականության մշակման, վերահսկողության և աջակցության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագիրը կապահովի համաձայնագրով նախատեսված միջոցառումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածությունը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղյուսակ N 2

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումՆԵՐը

Ծրագրային

դասիչը Գործառական դասիչը

(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2015 թվականի պետական բյուջե

ծրագիրը միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

1008 ԾՐԱԳԻՐ

ԱԾ01 Սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականության մշակման, վերահսկողության և աջակցության ծառայություններ 16,800.0

Ծրագրի նկարագրությունը

Համաձայնագրի N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկողության կետի վերակառուցման աշխատանքների իրականացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Համաձայնագրով նախատեսված միջոցառումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 13-ի N 936-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը գումարը

(հազ. դրամ)

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն 16,800.0

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 16,800.0

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 16,800.0

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 16,800.0

44211130/1 Անշարժ գույք ԲԸԱՀ դրամ 16,800.0 1 16,800.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։